Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 800 կրակոց - Mediamax.am

3082 դիտում

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 800 կրակոց


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ:

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց:

 

Արեւելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային (2 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ (4 արկ) նռնականետեր:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին