Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում - Mediamax.am

5033 դիտում

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հայ  դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:

 

Խիստ անհրաժեշտության դեպքում ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին