ԵԽ գլխավոր քարտուղարը միացել է միջնորդների կոչին - Mediamax.am

5187 դիտում

ԵԽ գլխավոր քարտուղարը միացել է միջնորդների կոչին


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը

Լուսանկարը` REUTER


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի «հակամարտության հումանիտար ասպետկների առնչությամբ»:

ԵԽ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Թյորբորն Յագլանդը ասել է, որ ԵԽ-ն ուղղակի մասնակցություն չունի բանակցություններին եւ միշտ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

 

«Այդուհանդերձ, մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար ասպեկտներով»,- ասել է նա:

 

«Տեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտումը հանգեցրել է զոհերի, եւ որ Հայաստանի Զինված ուժերը շարունակում են պահել ադրբեջանցի սպանված զինծառայողի դին»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով  հարգել հրադադարի պահպանման ռեժիմը:

 

«Աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հորդորին՝ անհապաղ վերադարձնել դին՝ հաշվի առնելով 2010 թ-ին Աստրախանի գագաթաժողովին ձեռք բերված համաձայնությունները եւ խնդրի հումանիտար բնույթը»,-ասել է Թյորբորն Յագլանդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին