Արցախում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել - Mediamax.am

4383 դիտում

Արցախում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Սարգսյանը (ծնված 1995թ.):

ԼՂՀ Պաշտպանության բանակում նշել են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին