Արցախի Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի - Mediamax.am

5412 դիտում

Արցախի Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի


Լուսանկարը` ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՀՂ Ազգային ժողովն այսօր ձայների 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել որոշմանը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու՝ ԼՂՀ նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:

 

ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասել է, որ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մասնագիտական եւ լեզվաբանական փորձաքննության:

 

Քվեարկությանը նախորդող քննարկման ժամանակ նախագծի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ բոլոր խմբակցությունները եւ մի խումբ պատգամավորներ:

 

«Այստեղ քաղաքական ուժերի եւ առանձին պատգամավորների մրցապայքար չէ: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, քանի որ մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք այդ բնագավառում եւ այդ հասունությունը պետք է երեւա հենց 2017թ. Սահմանադրություն ընդունելիս»,- ասել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին