Արցախի սահմանադրական հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին - Mediamax.am

5266 դիտում

Արցախի սահմանադրական հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին:

Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

 

Հրամանագրի համար հիմք է ընդունվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին