Ալիեւը նոր հակահայկական հայտարարություններ է արել - Mediamax.am

9114 դիտում

Ալիեւը նոր հակահայկական հայտարարություններ է արել


Իլհամ Ալիեւը
Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հակահայկական նոր հայտարարություններով:

Ինչպես հայտնում է Trend-ը, այսօր զինվորականների հետ հանդիպմանը նա ասել է, թե «Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա զուտ ձեւական է»:

 

«Մենք 25 տարի է ինչ անկախ պետություն ենք, եւ կարողացել ենք դրան հասնել առանց որեւէ մեկի օգնության, առանց ինչ-որ մեկի փեշից կառչելու: Այսօր մենք պետք է բացահայտ ասենք, որ որպես անկախ պետություն Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա ձեւական է: Նա սեփական ապագան ինքնուրույն որոշել չի խարող», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

 

«Երկար տարիներ Հայաստանը առասպելներ է ստեղծել սեփական բանակի մասին,  թե իբր անպարտելի բանակ ունի: Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, թե ում բանակն է անպարտելի: Չնայած Հայաստանը չի ցանկանում ընդունել սեփական ցավալի պարտությունը, նա ստիպված է անել դա: Հենց ապրիլյան մարտերից հետո շատ բարձրաստիճան զինվորականներ՝ Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորությամբ, պաշտոնանկ եղան: Դա ապրիլյան մարտերի հետեւանքն էր», - ասել է Իլհամ Ալիեւը:

 

Խոսելով ԼՂ կարգավորման մասին, Ադրբեջանի նախագահը ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա»:

 

«Եթե ինչ-որ մեկը սպասում է դրան, ապա թող իզուր չսպասի: Դա չի լինելու», - ասել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին