Հրադադարը խախտվել է 80 անգամ, արձակվել է 47 արկ - Mediamax.am

5246 դիտում

Հրադադարը խախտվել է 80 անգամ, արձակվել է 47 արկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 7-ին եւ լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

Հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

 

Փետրվարի 7-ի երեկոյան ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «նման սադրանքների շարունակականության դեպքում Պաշտպանության բանակն իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին