Կիրո Մանոյանն այս տարի ԼՂ հարցում առաջընթաց չի ակնկալում - Mediamax.am

6296 դիտում

Կիրո Մանոյանն այս տարի ԼՂ հարցում առաջընթաց չի ակնկալում


Կիրո Մանոյանը
Կիրո Մանոյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր ասել է, որ պետք չէ ընթացիկ տարում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով բարձր մակարդակի հանդիպումներ ակնկալել:

«ԼՂ հարցով հանդիպումները մեծապես կապված կլինեն Հայաստանում ապրիլի սկզբին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ։ Ուստի առնվազն մինչ այդ դրական իմաստով ոչինչ տեղի չի ունենա»,- տեսակետ է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչը։

 

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո եւս քիչ է հավանականությունը, որ հարցի շուրջ առաջընթաց կգրանցվի, քանի որ «Հայաստանում հնարավոր է՝ նոր իրավիճակ եւ մոտեցումներ ձեւավորվեն»։

 

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակը կրկին լարելու փորձերին՝ ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ դրանք պայմանավորված են առաջիկայում նախապատրաստվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումով։

 

Խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին՝ Կիրո Մանոյանն ասել է, որ «այսօր արդեն հնարավոր է հավասարության նշան դնել Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ»։

 

«Հայաստանն այս հարցում շատ անելիք չունի՝ բացի հասարակական եւ քաղաքական շրջանակներում իր անհանգստությունն արտահայտելուց»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին