Ադրբեջանը կրկին գործածել է ականանետեր ու նռնականետեր - Mediamax.am

5385 դիտում

Ադրբեջանը կրկին գործածել է ականանետեր ու նռնականետեր


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ:

60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 15 արկ, որից 9-ը ականանետերից, 6-ը՝ նռնականետերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին