Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց - Mediamax.am

5121 դիտում

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արեւելյան, հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը ականանետերից, 10-ը՝ նռնականետերից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանել են հակառակորդի նախահարձակ գործողություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին