Ադրբեջանը շարունակում է արկակոծել հայկական դիրքերը - Mediamax.am

4548 դիտում

Ադրբեջանը շարունակում է արկակոծել հայկական դիրքերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց:

 

Հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 17 արկ: Նշված ժամանակահատվածում հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները՝ շփման գծի տարբեր ուղղություններում արձակելով 83 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին