Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը - Mediamax.am

4680 դիտում

Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 14-ին եւ լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

 

Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին