ՌԴ-ի համար ԼՂ հարցն այսօր առաջնային չէ, կարծում է Մարկեդոնովը - Mediamax.am

5502 դիտում

ՌԴ-ի համար ԼՂ հարցն այսօր առաջնային չէ, կարծում է Մարկեդոնովը


Սերգեյ Մարկեդոնովը
Սերգեյ Մարկեդոնովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Պետական հումանիտար համալսարանի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ մեծ է։

«Իրականում ոչինչ չի փոխվել։ Երկու կողմերի միջեւ վստահությունը չի ավելացել, փոխզիջումներ չկան։ 2008-ից ի վեր պարբերաբար արձանագրվում են սահմանային աննախադեպ լարվածության դեպքեր: Ուստի այսօր դժվար է բացառել դրանց կրկնման հավանականությունը»,- Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետը։

 

Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հստակ դիրքորոշում հայտնելը դժվար է, սակայն «Մոսկվան չի դադարում ակտիվ դերակատարություն ունենալ խնդրի խաղաղ հանգուցալուծում գտնելու հարցում»։

 

«Ռուսաստանի համար կարեւոր է գտնել խնդրի լուծումը, սակայն դա այսօր նրա համար առաջնային հարց չէ։ Մեծ հաշվով հենց հակամարտող կողմերը պետք է ցանկանան քայլեր կատարել, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը»,- նշել է քաղաքագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին