Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը - Mediamax.am

4707 դիտում

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը շփման գծում հակառակորդը շարունակել է հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

 

Արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ եւ տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը հրանոթից, 52-ը ականանետերից:

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը, ասված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին