Արցախում հակառակորդը առնվազն երկու զոհ է տվել - Mediamax.am

9395 դիտում

Արցախում հակառակորդը առնվազն երկու զոհ է տվել


Լուսանկարը` PAN Photo (արխիվային լուսակար)


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր՝ օգտագործելով ականազերծման տեխնիկա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել: Հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

 

Բացի դիվերսիոն գործողության փորձերից, փետրվարի 24-ին եւ լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը, ականանետերից, հրանոթներից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 860 կրակոց:

 

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում հակառակորդը 60, 82 ու 120 միլիմետրանոց ականանետերի եւ Դ-44 տիպի հրանոթների կիրառմամբ, ընդհանուր առմամբ, արձակել է 169 արկ:

 

ՊԲ տվյալների համաձայն՝ արեւելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով անցել են կազմակերպված պաշտպանության եւ պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին