Ադրբեջանի հարձակման փորձն ավարտվել է «կատարյալ ձախողմամբ» - Mediamax.am

7131 դիտում

Ադրբեջանի հարձակման փորձն ավարտվել է «կատարյալ ձախողմամբ»


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակն այսօր հայտարարել է, որ գիշերը Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողություններն ավարտվել են «կատարյալ ձախողմամբ»:

 

Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ արցախյան ուժերն իբր իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել էին հարձակողական գործողությունների:

 

«Վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Առաջանում է շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում», - նշել են ՊԲ-ում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին