Ապրիլյան պատերազմից հետո Բաքվի դեմ 700 հայց է ներկայացվել ՄԻԵԴ - Mediamax.am

3968 դիտում

Ապրիլյան պատերազմից հետո Բաքվի դեմ 700 հայց է ներկայացվել ՄԻԵԴ


Գեւորգ Կոստանյանը
Գեւորգ Կոստանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս:Ապրիլյան պատերազմի զոհերի եւ վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավելի քան 700 հայց է ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

 

Նրա խոսքով՝ ներկայում 23 գործ վարույթ է ընդունվել։

 

«Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ծանուցվել է Եվրոպական դատարանի կողմից, եւ մենք արդեն ներգրավված ենք այդ դատավարության մեջ՝ որպես երրորդ կողմ»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

 

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում, իրենց հերթին, հայտարարել են Հայաստանի դեմ ներկայացված 500-600 հայցի մասին: Այս դեպքում Հայաստանը ՄԻԵԴ-ում հանդես է գալու որպես պատասխանող կողմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին