Ադրբեջանը պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, ասել է Միրզոյանը - Mediamax.am

5410 դիտում

Ադրբեջանը պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, ասել է Միրզոյանը


Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է, որ Բաքվի ապրիլյան ագրեսիան կասկածի տակ է դրել խաղաղ կարգավորման հեռանկարները։

Այս մասին Կարեն Միրզոյանը նշել է Հունաստան կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ելույթ ունենալով «Կայունությունը եւ անվտանգությունը Կովկասում. իրադրությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջոցառմանը:

 

«Հատկապես վերջին շրջանում իրավիճակի հետեւողականորեն սրմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները եւ հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայությունը վկայում են, որ Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների հրահրումը, ինչը եւ տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել է Կարեն Միրզոյանը:

 

ԼՂՀ ԱԳ ղեկավարը շեշտել է, որ նման իրավիճակում առաջնային խնդիր է լիարժեք բանակցությունների վերականգնման համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, 1994թ. եւ 1995թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը եւ 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը:

 

«Արցախի պետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է, ինչի վառ օրինակն է 2017 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած նոր Սահմանադրության ընդունումը։ Անկախ մեր առջեւ ծառացած մարտահրավերներից, Արցախի Հանրապետությունը չի շեղվի իր ժողովրդավարական ուղուց եւ կշարունակի պայքարը միջազգային հանրության կողմից իր ինքնորոշումը ճանաչելու ուղղությամբ»,- հայտարարել է Կարեն Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին