Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 35 անգամ - Mediamax.am

4545 դիտում

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 35 անգամ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 21-ին եւ լույս 22-ի գիշերը հակառակորդը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

 

Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին