ՀՀ նախագահը չի բացառել ԻՊ մասնակցությունը ԼՂ հակամարտությանը - Mediamax.am

10116 դիտում

ՀՀ նախագահը չի բացառել ԻՊ մասնակցությունը ԼՂ հակամարտությանը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները «կարող էին ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել ՌԴ զինված ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում»:

«Ռուսաստանը մեծ ավանդ ունի այդ պայքարում, եւ մենք պետք է ստանձնենք այդ պատասխանատվության որոշ մասը: Հայաստանի համար դա կարեւոր է նաեւ այն պատճառով, որ Մերձավոր Արեւելքում բնակվում էին մեր մեծաթիվ հայրենակիցները: Ինչպես հայտնի է, ԻՊ-ն առանձնապես դաժան է գործում ազգային փոքրամասնությունների, առավել եւս՝ քրիստոնյաների դեմ: Դրանից շատ են տուժել իմ եղբայրներն ու քույրերը Սիրիայում եւ Իրաքում: Իհարկե, որքան շուտ ոչնչացվեն ԻՊ-ի գրոհայինները, այդքան լավ կլինի մարդկության համար: Մենք պատրաստ ենք շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիայի ժողովրդին, որը շատ է տուժել: Կարծում եմ՝ այն ջանքերը, որ այսօր գործադրում է Ռուսաստանը, հաջողությամբ կպսակվեն»,- ասել է նախագահը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Հայաստանը գտնվում է ԻՊ գործողությունների գոտուց մոտ 400 կմ հեռավորության վրա: Դա նշանակում է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերը անմիջական կապ ունեն մեր անվտանգության հետ: Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ պետությունների շատ քաղաքացիներ, ապա ուշ թե շուտ մեր տարածքում եւս կհայտնվեն ռազմական փորձ ունեցող մարդիկ: Մենք արդեն, ցավոք սրտի, շփման գծից [ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ - Մեդիամաքս] այն կողմ նկատում ենք արաբերեն խոսք եւ այլ ձայներ: Մեզ թվում է, որ Մերձավոր Արեւելքը լքած մարդիկ աստիճանաբար սկսում են ներգրավվել մեր տարածաշրջանի հակամարտություններում: Դա, իհարկե, շատ վտանգավոր է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին