Միջնորդները կողմերին զսպվածության կոչ են արել - Mediamax.am

5343 դիտում

Միջնորդները կողմերին զսպվածության կոչ են արել


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ հրադադարի պահպանումը շատ կարեւոր է վստահության մթնոլորտի ձեւավորման համար, որն էլ հնարավոր կդարձնի հետագա բանակցությունները։

Միջնորդները մարտի 11-ին այցելել էին Բաքու, իսկ մարտի 27-ից 28-ը՝ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, որից հետո այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

 

Համանախագահները նշել են, որ հանդիպումների ընթացքում քննարկել են 2016-ին  Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը եւ լուծմանն ուղղված հետագա քայլերը։

 

Համանախագահները վերահաստատել են իրենց մտահոգությունը շփման գծում արձանագրված վերջին միջադեպերի առնչությամբ՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորաբանության եւ գործողությունների մեջ։

 

«Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները հրադադարի ամրապնդման եւ հետագա ռազմական սրացումերից խուսափելու համար՝ հատկապես Նովրուզի եւ Սուրբ Հարության տոների ընթացքում: Նրանք վերահաստատել են հավատարմությունը բանակցային գործընթացի շարունակությանը՝ քաղաքական լուծում գտնելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։

 

Հանդիպումների ընթացում համանախագահները նաեւ աջակցություն են հայտնել դեսպան Անջեյ Կասպրշիկի առաքելությանը եւ դրա ընդլայնմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին