Նալբանդյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել հաշվի առնել միջնորդերի զգուշացումը - Mediamax.am

5163 դիտում

Նալբանդյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել հաշվի առնել միջնորդերի զգուշացումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահ երկրների կողմից բանացկային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկները, հրաժարվում է կյանքի կոչել 2016թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Նախարարը շեշտել է, որ հիմնահարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, որը հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է:

 

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումները այլ ձեւաչափեր, այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր կառույցներում իրականությունը խեղաթյուրող բանաձեւեր նախաձեռնելու, կարգավորման ձեւաչափին զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը, ինչի մասին տարբեր առիթներով զգուշացրել են համանախագահները. այս զգուշացումը, ըստ նախարարի, ԵԽԽՎ-ում պետք է լրջորեն հաշվի առնվի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին