Ադրբեջանն ականանետ է կիրառել Մարտակերտի ուղղությամբ - Mediamax.am

9035 դիտում

Ադրբեջանն ականանետ է կիրառել Մարտակերտի ուղղությամբ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 12:40-13:15-ի սահմաններում, Մարտակերտի գծում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը 60- միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ:

ԼՂՀ Պաշտպանության բանակը հաղորդել է, որ կորուստներ չունի:

 

ՊԲ-ն հերքել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ այսօր տարածած հայտարարությունը, թե «արցախյան ուժերը 60-միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի հետեւանքով վնասվել է մասնավոր տնտեսություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին