Շփման գծում հարաբերական հանգիստ է եղել - Mediamax.am

6573 դիտում

Շփման գծում հարաբերական հանգիստ է եղել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 9-ին եւ լույս 10-ի գիշերը շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

 

Ապրիլի 8-ին եւ լույս 9-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել էր նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), հաստոցավոր հակատանկային (28 արկ) եւ ձեռքի հակատանկային (1 արկ) նռնականետեր:

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել էին համարժեք գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին