ՊԲ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների - Mediamax.am

4814 դիտում

ՊԲ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 13-ին եւ լույս 14-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց:

 

Հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) եւ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին