Հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ - Mediamax.am

6790 դիտում

Հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 17-ին եւ լույս 18-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 640 կրակոց:

 

Շփման գծի հարավային, արեւելյան եւ հյուսիսարեւելայն ուղղությամբ հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (93 կրակոց):

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին