Արցախում զինվոր է զոհվել - Mediamax.am

9776 դիտում

Արցախում զինվոր է զոհվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 

Ապրիլի 24-ին եւ լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց:

 

Շփման գծի հարավարեւելյան եւ արեւելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց):

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին