ԵՄ-ն շահագրգռված է ԼՂ խնդրի լուծմամբ, ասել է Զալբերը - Mediamax.am

8827 դիտում

ԵՄ-ն շահագրգռված է ԼՂ խնդրի լուծմամբ, ասել է Զալբերը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին՝ ԵՄ խորհրդի կողմից նրա առաքելության երկարաձգման կապակցությամբ:

Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում կարեւորում են ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը, որի հիմնական նպատակն է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը:

 

Հերբերտ Զալբերը վստահեցրել է, որ Եվրամիությունը շահագրգռված է եւ ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել ԼՂ հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է նաեւ Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց դեպի առաջ, իսկ նկատված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ըստ ԵՄ պաշտոնյայի, կարելի է աշխատել:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին