Արցախում գնդակոծվել է «Շանթի» նկարահանող խումբը - Mediamax.am

17874 դիտում

Արցախում գնդակոծվել է «Շանթի» նկարահանող խումբը


Լուսանկարը` «Շանթ» հեռուստաընկերություն


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 10-ին, ժամը 18-00-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

«Շանթ» հեռուստաընկերությունից հայտնել են, որ հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան:

 

Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին