Ադրբեջանը շարունակում է լարել վիճակը շփման գծում - Mediamax.am

8688 դիտում

Ադրբեջանը շարունակում է լարել վիճակը շփման գծում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 11-ին եւ լույս 12-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1750 կրակոց:

 

Հարավային եւ հյուսիսային հատվածներում Ադրբեջանը կիրառել է նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) եւ հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր (12 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին