8972 դիտում

Միջնորդներ. մայիսի 15-ին հրադադարը խախտել է Ադրբեջանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ են կիրառել՝ խոցելով ռազմական տեխնիկա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի միջնորդներն այդ մասին ասել են մայիսի 18-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ՝ հիմնվելով «տարբեր վստահելի աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վրա»:

«Մայիսի 16-ի երեկոյան եւ մայիսի 17-ին Հայաստանի զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հանդիսանում են հրադադարի նշանակալի խախտումներ եւ ահազանգելու պատճառ են:

Այս վերջին հարվածների թիրախների, պատճառված վնասի եւ մարդկային կորուստների վերաբերյալ միմյանց հակասող հաղորդագրություններ կան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են տեղեկատվություն եւ վերլուծություն հավաքել:

Համանախագահները դատապարտում են հրադադարի խախտումները եւ կողմերին կոչ են անում միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա սրացումից խուսափելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am