Թիլերսոն. ԱՄՆ-ը հավատարիմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը - Mediamax.am

13143 դիտում

Թիլերսոն. ԱՄՆ-ը հավատարիմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը


Ռեքս Թիլերսոն
Ռեքս Թիլերսոն

Լուսանկարը` http://theduran.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր ասել է, որ Միացյալ նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այս մասին Ռեքս Թիլերսոնն ասել է Ադրբեջանի Հանրապետության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:

 

«Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի սերտ համագործակցությունը հիմնված է էներգետիկ եւ անվտանգության հարցերով երկարամյա կապերի, ինչպես նաեւ ժողովրդագրական սկզբունքների վերաբերյալ երկխոսության վրա: Ռամադան ամսվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ նաեւ Ադրբեջանի ժողովրդին՝ իր հարուստ պատմության, այդ թվում՝ 99 տարի առաջ մուսուլմանական մեծամասնություն ունեցող առաջին խորհրդարանական հանրապետության հիմնադրման առթիվ: Դուք ունեիք տեսլական եւ աշխատել եք այն կյանքի կոչելու ուղղությամբ: ԱՄՆ-ը ողջունում է ավելի անվտանգ եւ զարգացած ազգ ձեւավորելու ձեր ջանքերը, ազգ, որը հարգում է իր ժողովրդի հիմնարար ազատությունները»,- ասված է ուղերձում:

 

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ առաջիկա տարիներին տարբեր ոլորտներում ավելի սերտ համագործակցություն կծավալվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին