4680 դիտում

Միջնորդները Բաքվում «խոր մտահոգություն» են հայտնել


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում «խոր մտահոգություն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր տարածած հայտարարությունում, մասնավորապես ասված է.

«Համանախագահները Բաքվում կայացած իրենց բանակցություններում խոր մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց կատարած այցի նախօրեին շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել իրավիճակի հետագա սրումից: Նույն կոչով նրանք դիմել են նաեւ Հայաստանի ղեկավարությանը եւ Լեռնայի Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններին: Նրանք կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին»:

«Երկու մայրաքաղաքներում համանախագահները կոչ են արել կողմերին կրկին վերսկսել բովանդակային բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը քաղաքական կամք կդրսևորեն: Նրանք ընդգծել են, որ դա միակն ճանապարհն է տարածաշրջանի բնակիչների համար ապահովելու հարատև խաղաղություն:

Նախագահները մտադրություն են հայտնել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ գտնելու հիմնախնդրի առավել վիճելի հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ»,- նշել են միջնորդները:

Համանախագահները կուղեւորվեն Վիեննա՝ հանդիպումների արդյունքները հուլիսի 3-ին Մինսկի խմբին ներկայացնելու համար: Նրանք նաեւ ծրագրում են առաջիկայում հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու հետագա աշխատանքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am