ԱՄՆ հիշեցրել է ԼՂ կարգավորման սկզբունքները - Mediamax.am

19923 դիտում

ԱՄՆ հիշեցրել է ԼՂ կարգավորման սկզբունքները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուէրտը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին դրսեւորումների եւ մարդկային զոհերի վերաբերյալ:

«ԱՄՆ խորապես մտահոգված է շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել իրավիճակի լարումից եւ ձեռնարկել անհապաղ միջոցներ շփման գծում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով լարվածությունը նվազեցնելու համար», - ասված է հայտարարության մեջ:

 

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը մեջբերել է հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության այն հատվածը, որում միջնորդները «կոչ են արել կողմերին կրկին վերսկսել բովանդակային բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը քաղաքական կամք կդրսեւորեն եւ ընդգծել են, որ դա միակ ճանապարհն է տարածաշրջանի բնակիչների համար ապահովելու հարատեւ խաղաղություն»:

 

Հիզեր Նաուէրտը նշել է, որ ԱՄՆ-ի, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների մոտեցումն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի, մասնավորապես, Հելսինկիի եզրափակիչ ակտի շրջանակում, որը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին