Քաշաթաղում մեկնարկել են ականազերծման աշխատանքները - Mediamax.am

29384 դիտում

Քաշաթաղում մեկնարկել են ականազերծման աշխատանքները


Լուսանկարը` Իզմիրլյան Հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: HALO Trust կազմակերպությունը մեկնարկել է ականազերծման աշխատանքները Քաշաթաղի շրջանում` Իզմիրլյան Հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել երեք ականապատ դաշտերի ականազերծմանը, որոնք առաջնային կարեւորության տարածքներ են Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչինի շրջան) Մեղվաձոր գյուղի համար։

 

Ականազերծված դաշտերը կօգտագործվեն գյուղատնտեսական նպատակներով տեղի բնակչության կողմից, ինչը կբարելավի նրանց կենսապայմանները եւ կնպաստի տեղի տնտեսության զարգացմանը:

 

Ականազերծման աշխատանքներում ներգրավված են երեք ականազերծող խմբեր (յուրաքանչյուրը բաղկացած ութ անձից), ինչը նպաստում է տեղական կարողությունների զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին