Երեւանը ԵՄ-ին է ներկայացրել Բաքվի վերջին սադրանքները - Mediamax.am

30537 դիտում

Երեւանը ԵՄ-ին է ներկայացրել Բաքվի վերջին սադրանքները


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Բաքուն շարունակում է սադրանքներ կազմակերպել, ինչի հետեւանքով միայն անցյալ ամսվա ընթացքում Արցախի բանակի չորս զինծառայողներ զոհվեցին։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանն այսօր Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ներկայացրել է հուլիսի 4-ին Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետեւանքով ստեղծված իրավիճակը։

 

Նախարարը կարեւորել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը, որոնք ուղղված էին 2016թ. ապրիլի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների հաղթահարմանը եւ բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը, խոր մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումն է։ Հերբերտ Զալբերը եւս կարեւորել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին