Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

34102 դիտում

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մաուրեբախում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, կայացել է ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարներն անդրադարձել են դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

 

Հանդիպման օրակարգում է եղել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին