Բակո Սահակյանը վերընտրվել է ԼՂՀ նախագահի պաշտոնում - Mediamax.am

35934 դիտում

Բակո Սահակյանը վերընտրվել է ԼՂՀ նախագահի պաշտոնում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ նախագահ է ընտրել գործող նախագահ Բակո Սահակյանին:

Քվեարկությանը մասնակցած 32 պատգամավորից 28-ը քվեարկել են նրա օգտին։

 

Առաջադրված մյուս թեկնածուն՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը, ստացել է 4 ձայն։ 

 

Մեդիամաքսը նշում է, որ այս տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Արցախում հաստատվել է կառավարման լիարժեք նախագահական համակարգ:

 

Նոր Սահմանադրությամբ 2017-2020 թթ. ընկած ժամանակահատվածը երկրի համար սահմանվել է անցումային շրջան, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն կառավարման նոր մոդելին:

 

Արցախում որոշել էին անցումային ժամանակաշրջանի համար նախագահ ընտրել ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ՝ Ազգային ժողովի կողմից։

 

Բակո Սահակյանը պաշտոնավարելու է մինչեւ 2020թ., որից հետո նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

 

Բակո Սահակյանը ԼՂՀ-ն ղեկավարում է 2007թ. սեպտեմբերի 7-ից, վերընտրվել է 2012թ.՝ ստանալով քաղաքացիների ձայների 66,7%-ը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին