Էդվարդ Նալբանդյանն ու Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

29633 դիտում

Էդվարդ Նալբանդյանն ու Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ խնդիրը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հուլիսի 23-ին կայացած հանդիպմանը Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:

 

Էդվարդ Նալբանդյանն Արցախում ներկա է գտնվել նաեւ Գանձասարի վանքի օծման 777-րդ ամյակին նվիրված տոնակատարությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին