Եվրախորհրդարանի անդամներին են ներկայացվել Բաքվի սադրիչ քայլերը - Mediamax.am

28582 դիտում

Եվրախորհրդարանի անդամներին են ներկայացվել Բաքվի սադրիչ քայլերը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները:

ԱԳՆ-ում նշել են, որ հուլիսի 24-ին կայացած հանդիպմանը Կարեն Նազարյանը շեշտել է, որ կյանքի է կոչվել Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում արտացոլված հանձնառությունների մեծ մասը՝ այս հարցում կարեւորելով ակտիվ համագործակցությունը ինչպես ԵՄ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:

 

ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով, որ Բաքվի ապակառուցողական ու սադրիչ քայլերը խոչընդոտում են դրանց։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին