Արցախի ՊԲ-ն անօդաչու սարքեր չի կիրառել - Mediamax.am

30343 դիտում

Արցախի ՊԲ-ն անօդաչու սարքեր չի կիրառել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Պաշտպանության բանակն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիեւը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ:

 

Ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություն տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:

 

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլեւ շարունակում են խստիվ հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին