ՀՀ եւ ԼՂՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին - Mediamax.am

24526 դիտում

ՀՀ եւ ԼՂՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին


Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ եւ Արցախի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր այցելել են Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս եւ Թալիշ համայնքներում:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ վարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարական աշխատանքներին, տեղում քննարկել համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք ծրագրեր:

 

«Թալիշի վերականգնման ծրագիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետեւանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար եւ սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլեւս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Ասկերանի եւ Մարտունու շրջաններում վարչապետները ծանոթացել են նաեւ ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների եւ ծխախոտի դաշտերի մշակությանը:

 

Բացի այդ, հայկական երկու հանրապետությունների կառավարությունների ղեկավարները Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարեւանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին