Արցախի Նորագյուղ համայնքում նոր մանկապարտեզ է բացվել - Mediamax.am

12069 դիտում

Արցախի Նորագյուղ համայնքում նոր մանկապարտեզ է բացվել


Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի մանկապարտեզի նորակառույց շենքի բացման արարողությանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներից արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ընտանիքի եւ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված երկհարկանի շինությունը նախատեսված է 100 երեխայի համար:

 

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նշելով, որ հայրենասիրության իսկական դրսեւորում է Հովսեփ Թահթայի օրինակը, ով, ծնվելով եւ ապրելով Հայաստանից հեռու, չի մոռացել հայրենիքը:

 

«1996թ.-ին Թահթա ընտանիքի կողմից Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում դպրոց է կառուցվել: Այսօր այդ շենքը վերածել ենք մանկապարտեզի, քանի որ տարիների ընթացքում այդ գյուղի երեխաներն այնքան են շատացել, որ նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն է առաջացել: Այսօրինակ հաջողությունը հնարավոր է դարձել ունենալով, մի կողմից, Հովսեփ Թահթայի պես հայրենասեր բարերարներ, մյուս կողմից՝ բազմազավակ ընտանիքներ, ինչը վերջին տարիների մեր հանրապետության ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա բարերարին է հանձնել «Երախտագիտություն» մեդալը՝ Արցախի տնտեսության եւ գիտության վերականգնման եւ զարգացման գործում ծանրակշիռ ավանդ ունենալու համար:

 

Բարերարը նշել է, որ իր ընտանիքի համար չափազանց կարեւոր է կրթական օջախների ստեղծումը:

 

«Մեր այսօրվա սերունդը վաղը մեզ է փոխարինելու: Որպեսզի հայրենիքի պաշտպանության եւ զարգացման գործը կիրթ ու զարգացած սերնդի հանձնենք, պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք»,- ասել է Հովսեփ Թահթան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին