Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին - Mediamax.am

11475 դիտում

Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շոֆերին։

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ։

 

«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցներն արծարծեցին սեպտեմբերի 23-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին