ՄԱԿ. Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կմեծացնի երկկողմ վստահությունը - Mediamax.am

14819 դիտում

ՄԱԿ. Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կմեծացնի երկկողմ վստահությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպումը։

 

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

 

«Գլխավոր քարտուղարն աջակցում է լարվածության թուլացման եւ բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին»,- ասել է նա։

 

Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ Անտոնիո Գուտերեշը հուսով է, որ «նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»։

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերջին անգամ հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին