ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Թալիշի բնակիչների հետ - Mediamax.am

17351 դիտում

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Թալիշի բնակիչների հետ


Լուսանկարը` ՀՀ ԱԺ

Լուսանկարը` ՀՀ ԱԺ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը Հայաստանի Ազգային ժողովում հանդիպել է Արցախի Թալիշ գյուղի բնակիչների հետ:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ:

 

Արթուր Նազունցը պատմել է 2016 թվականի քառօրյա պատերազմում իր կնոջ ծնողների ընտանիքի՝ Վալերի, Մարուսյա եւ Ռազմելա Խալափյանների հանդեպ ադրբեջանցիների գործած ոճիրների մասին:

 

Սեպտեմբերի 29-ին Քրիստիան Վիգենինը Երեւանում հանդիպել է նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

 

Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպումները տեղի կունենան Ստեփանակերտում, ինչը ավելի մեծ հնարավորություններ կտա Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին ծանոթանալու հակամարտության գոտում առկա իրավիճակին և Արցախի պաշտոնական ու հանրային տեսակետին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին