Թալիշի գյուղապետարանն ու բուժկետը կվերանորոգվեն - Mediamax.am

13700 դիտում

Թալիշի գյուղապետարանն ու բուժկետը կվերանորոգվեն


Լուսանկարը` Հայաստան համահայկական հիմնադրամ

Լուսանկարը` Հայաստան համահայկական հիմնադրամ

Լուսանկարը` Հայաստան համահայկական հիմնադրամ

Լուսանկարը` Հայաստան համահայկական հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, շուրջ 541,3 մլն դրամ կուղղի Թալիշի զարգացմանը:

Միջոցները, մասնավորապես, կուղղվեն գյուղապետարանի, բուժկետի եւ ակումբի վերակառուցմանը, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի եւ հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանն ու վերանորոգմանը:

 

«Անցած տարվա քառօրյա պատերազմիից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հիմնադրամը նմանատիպ ծրագրեր է իրականացվել նաեւ Մարտակերտի շրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին