Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն հաջորդ շաբաթ Ժնեւում:
Այդ մասին հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո:
Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ:
«Բանակցային հաջող գործընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել, վերականգնել մեր հարևանների նկատմամբ նախքան Ապրիլյան պատերազմը եղած վստահության առկա, թեև շատ թույլ թելերը»,- ասել է նա:
Մեդիամաքսը նշում է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերջին անգամ հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: