ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը - Mediamax.am

15549 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը


Անտոնիո Գուտերեշը
Անտոնիո Գուտերեշը

Լուսանկարը` huffpost.com


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 16-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

«Նրան ոգեւորել է այն փաստը, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի աջակցությունը համանախագահների ընթացիկ միջնորդական ջանքերին եւ կոչ է անում կողմերին հիմնվել այն դրական ազդակների վրա, որոնք ի հայտ են եկել այս հանդիպման արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված լուծում գտնելու համար»,- նշել է Ստեֆան Դյուժարիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին